ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.10.2019 13:05
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ավտոմեքենա է վարել
Հոկտեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը պարզել է, որ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Թ.-ն փետրվարի 7-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հոկտեմբերի 13-ին ժամը 16:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին անսթափ վիճակում վարել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ քննչական կոմիտե ուղարկելու համար: