ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.04.2020 10:48
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ՃՈ այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Ս. Բ.-ն, 2020թ. մարտի 3-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ՃՈ այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա.-ն, 2020թ.մարտի 9-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: