ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2020 11:37
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Մայիսի 2-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել ՃՈ ծառայողի զեկուցագիրն այն մասին, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ռ. Ա.-ն 2019թ. օգոստոսի 27-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ապրիլի 28-ին Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: