ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.04.2020 11:59
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Ապրիլի 23-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ՃՈ այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Վ. Խ.-ն, 2020թ.փետրվարի 14-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ապրիլի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցում կրկին ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: