ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.04.2020 10:50
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով ավտոմեքենա է վարել
Ապրիլի 9-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1995թ. ծնված Ա. Հ.-ն 2020թ.փետրվարի 24-ից 2 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ապրիլի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: