ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.04.2020 11:55
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով ավտոմեքենա են վարել
Ապրիլի 16-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ,1966թ. ծնված Վ. Բ.-ն, 2019 թ. հոկտեմբերի 25-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020թ. մարտի 28-ին Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին մեկ տարվա ընթացքում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում է նյութեր` Ասկերանի շրջանային բաժին ուղարկելու համար:
Ապրիլի 16-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից ստացվել է ճանապարհային ոստիկանության ծառայողի զեկուցագիրն այն մասին, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Կ. Ա.-ն 2019թ. ապրիլի 23-ից 1 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ապրիլի 3-ին Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: