ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2015 16:11
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի գագաթնային մասի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Ա. Ս-ն:
Պարզվել է, որ Ա. Ս-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, իր տանը` Ազատամարտիկների փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Ծ-ի հետ առաջացած վիճաբանության ժամանակ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: