ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2020 13:29
Տիրացել է ուրիշի գումարին և չի կատարում պայմանավորվածությունը
Հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ.մարտ ամսվա վերջից մինչև մայիս ամսվա վերջը Ստեփանակերտ քաղաքում մայրաքաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Դ. Գ.-ն իրենց բնակարանը վերանորոգելու և շինանյութ գնելու նպատակով վերցրել է 900.000 դրամ գումար, սակայն Դ. Գ.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով տիրանալով Ա. Գ.-ի գումարին չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: