ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.12.2019 13:03
Տեսախցիկ է հափշտակել
Դեկտեմբերի 17-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Գ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ դեկտեմբերի 16-ի ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 17-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցում տեղակայված իրեն պատկանող լուսանկարչատուն և գաղտնի հափշտակել 248.000 դրամի արժողության «Սոնի» տեսակի տեսախցիկը և մոտավորապես 3.000 դրամի մետաղադրամներ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը դեկտեմբերի 17-ին ժամը 02:00-ի սահմաններում նախկինում ձերք բերված բանալիով դուռը բացելու եղանակով կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2001թ.ծնված Հ. Ե.-ն:
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: