ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2020 11:26
Տեղեկություններ չհրապարակելու դիմաց գումար է ստացել
Ապրիլի 6-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ՃՈ ծառայողների հետ ստացված տեղեկությունները իրացնելիս պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1998թ. ծնված Գ. Ա.-ն, նախնական համաձայնության գալով Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2002թ. ծնված Ռ. Ս.-ի հետ, Մարտակերտի շրջանի բնակիչ,1998թ. ծնված Ա. Պ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց, փետրվար ամսվա ընթացքում Ա. Պ.-ից պահանջել և պարբերաբար ստացել են ընդհանուր 760.000 ՀՀ դրամ, իսկ ապրիլի 6-ին Ա.Պ.-ից 500.000 ՀՀ դրամը պահանջելու ժամանակ, վերջինիս մոտ գումար չլինելու պատճառով նրանից ստացել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Գ. Ա.-ն և Ռ. Ս.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: