ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2019 11:30
Տեղեկանքում կեղծ տեղեկություններ կան
Սեպտեմբերի 14-ին Մարտունու շրջանային դատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին նյութեր են ստացվել առ այն, որ 2013թ. ապրիլի 15-ին «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի տնօրենի կողմից տրված տեղեկանքում կեղծ տեղեկություններ կան առ այն, որ Ճարտար քաղաքի բնակչուհի, 1986թ. ծնված Լ. Ղ.-ն տառապում է օլիգաֆրենիա հիվանդությամբ և 2003թ. սեպտեմբերի 27-ից գտնվում է հաշվառման մեջ հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում նշված ախտորոշմամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: