ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2017 17:18
Տարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է գողության դեպքեր
Մարտի 29-ին Ստեփանակերտ քաղաքի Արեշ թաղամասի N տան բնակիչ, 1999թ. ծնված Գ. Ս-ի հետ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս Սախարովի փողոցի N տան բնակիչ, 2000թ. ծնված Դ. Մ-ի հետ ս.թ. հունվարի սկզբներին մուտք են գործել Ազատամարտիկների փողոցի N տան բնակիչ, 1960թ. ծնված Ա. Գ-ին պատկանող շինություն և գողացել 16 տրամաչափի 18 փամփուշտ` փամփշտակալով, իսկ 2016թ. դեկտեմբերի վերջերին մուտք են գործել Հեքիմյան փողոցի թիվ 3վ շենքի N բնակարանի բնակիչ, 1958թ. ծնված Վ. Պ-ին պատկանող՝ Արեշ թաղամասի N տան բակ և հավաբնից գողացել 7 թև հավ: