ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2015 17:35
Վրաերթի հետևանքով ոտքի կոտրվածք է ստացել
Հուլիսի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի փակ կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակչուհի, 1968թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:35-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի թիվ 34 շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված Կ. Պ-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Մաշտոցի փողոցի թիվ 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Մ-ին: