ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2014 11:38
Վրաերթի հետևանքով կոտրվածք է ստացել
Դեկտեմբերի 29-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի փակ կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Տերտերյան փողոցի N տան բնակիչ, 1999թ. ծնված Մ. Գ-ն:
Պարզվել է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 17:45-ի սահմաններում, Գ. Մադաթովի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Մ. Ս-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21099» ավտոմեքենան, Մ. Մաշտոցի փողոցի թիվ 8 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մ. Գ-ին: