ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2017 16:57
Վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումի վրա
Փետրվարի 21-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ քթի կոտրվածքով և ձախ ծնկահոդի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակչուհի, 1962թ. ծնված Մ. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Շինարարների նրբանցքի N տան բնակիչ, 1951թ. ծնված Վ. Օ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Աուտլանդեր» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Մ. Գ-ին: