ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.04.2015 16:07
Վրաերթի է ենթարկել 2 քաղաքացիների
Ապրիլի 24-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի և մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Ազատամարտիկների փողոցի թիվ 37ա շենքի N բնակարանի բնակչուհիներ` 1964թ. ծնված Ն. Ա-ն և 1984թ. ծնված Ս. Պ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 20:10-ի սահմաններում, Մ. Մաշտոցի փողոցի թիվ 4վ շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Դ. Շ-ն, վարելով «Մերսեդես Բենց Ց» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 26 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ն. Ա-ին և Ս.Պ-ին: