ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.11.2014 12:07
Վրաերթի ենթարկվածը ոտքի կոտրվածք է ստացել
Նոյեմբերի 21-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Իսահակյան փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Խ. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 20:15-ի սահմաններում, Նաբերեժնայա փողոցի N տան բնակիչ, 1974թ. ծնված Մ. Ա-ն, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, Անդրանիկի և Սարգսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Խ. Բ-ին և նրան տեղափոխել Հանրապետական բժշկական կենտրոն: