ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2015 16:21
Վրաերթի 2 դեպք` մայրաքաղաքում
Օգոստոսի 29-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ դեմքի քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հադրութ քաղաքի Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակչուհի, 2005թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 2բ շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Ս. Գ-ն, վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Մ-ին:
****
Օգոստոսի 30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ձեռքի 3-րդ մատի սալջարդ, կզակի քերծվածք վերքերով իրենց մոտ է դիմել Մուրացանի փողոցի N տան բնակչուհի, 1967թ. ծնված Ն. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 14բ շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ս. Հ-ն, վարելով իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Դ. Բեկի և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ն. Գ-ին: