ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.05.2019 11:16
Վրաերթ՝մայրաքաղաքում
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ.մայիսի 8-ին ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1998թ.ծնված Ս. Հ-ն վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի բակում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 2014թ.ծնված Հ. Հ-ին, ինչից հետո տեղափոխել «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Վրաերթի արդյունքում Հ.Հ-ն ստացել է մարմնական վնասվածք։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: