ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.10.2019 14:27
Վրաերթ՝մայրաքաղաքում
Հոկտեմբերի 3-ին ժամը 19:15-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Գ. Դ.-ն վարելով «Մերեսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 21 և 23 շենքերի բակ տանող ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2016թ.ծնված Տ. Ա.-ին:
Վրաերթի արդյունքում Տ.Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: