ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.11.2019 12:55
Վրաերթ՝մայրաքաղաքում
Նոյեմբերի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Թ.-ն վարելով «TOYOTA HARRIER» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 2 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչներ՝ 2011թ. ծնված Է. Ջ.-ին և 2011թ. ծնված Կ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: