ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2020 12:34
Վրաերթ՝մայրաքաղաքում
Հունիսի 30-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1990թ.ծնված Տ. Ի.-ի դիմումն այն մասին, որ հունիսի 26-ին ժամը 18:15-ի սահմաններում Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկվել «Օպել» ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ. Ի.-ին վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Է. Խ.-ն։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: