ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:19
Վրաերթ՝մայրաքաղաքում
Հունվարի 22-ին ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1985թ.ծնված Ա. Հ.-ն, վարելով «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Պ. Սևակ և Մուրացան փողոցների խաչմերուկում հետընթաց կատարելու ժամանակ նախնական տվյալներով անուշադրության պատճառով վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակչուհի, 1932թ. ծնված Մ. Գ.-ին:
Վրաերթի արդյունքում վերջինս ստացած մարմնական վնասվածքով դիմել է«Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: