ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.03.2017 17:16
Վրաերթ՝ Տիգրան Մեծի փողոցում
Մարտի 27-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ փակ գանգուղեղային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հուռունցի փողոցի N տան բնակչուհի, 1976թ. ծնված Կ. Կ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ն. Բ-ն, վարելով «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան, Տիգրան Մեծի փողոցի թիվ 10 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Կ. Կ-ին: