ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.04.2019 11:08
ՎՐԱԵՐԹ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Ս.թ. ապրիլի 19-ին ժամը 19:55-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Մ. Ս-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 28 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել՝ հետիոտնային անցումով ճանապարհը հատող մայրաքաղաքի բնակչուհի, 1992թ.ծնված Մ. Ա-ին, 1996թ ծնված Ա. Հ–ին և 1992թ.ծնված Վ.Ա-ին,
Վրաերթի հետևանքով Մ.Ա-ն և Ա.Հ-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: