ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:10
Վրաերթ՝ Ստեփանակերտում
Մայիսի 26-ին ժամը 20:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ա. Բ.-ն, վարելով «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,2011թ.ծնված Ա. Մ.-ին,ով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: