ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2016 12:34
Վրաերթ՝ Սարոյան փողոցում
Սեպտեմբերի 1-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտ քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Սարոյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 2009թ. ծնված Ա. Ղ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Սասունցի Դավթի փողոցի թիվ 52 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Ն. Բ-ն, վարելով «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Սարոյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ա. Ղ-ին և տեղափոխել նշված բուժմիավորում: