ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 11:44
Վրաերթ՝ Մարտակերտում
Փետրվարի 4-ին ժամը 20:15-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1996թ. ծնված Հ. Ա.-ն վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մ. Բ.-ին, ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջբուժմիավորում:
Ավտովթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: