ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 14:07
Վրաերթ՝ մայրաքաղաքում
Օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2001թ. Ա. Հ.-ն վարելով «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Իսակով փողոցի թիվ 15 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1938թ. ծնված Ա. Փ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: