ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.08.2020 13:27
Վրաերթ՝ մայրաքաղաքում
Օգոստոսի 26-ին ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1953թ.ծնված Լ. Ա.-ն վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ա. Իսակով և Ստարավոյտովա փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակչուհի, 1947թ.ծնված Լ. Պ.-ին, ինչի հետևանքով վերջինս փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածք և ձախ ծնկահոդի կոտրվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: