ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2019 12:24
ՎՐԱԵՐԹ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Ս.թ.օգոստոսի 28-ին ժամը 19:15-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Դ. Պ-ն, վարելով «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ադ. Իսակով փողոցի թիվ 11 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 2013թ.ծնված Գ. Ա-ին, որի արդյունքում վերջինս ճակատի սալջարդով դիմել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ։
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել «Օպել վեկտրա» ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։