ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2018 14:07
Վրաերթ՝ մահվան ելքով
Օգոստոսի 2-ին ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1989թ. ծնված Վ.Ա-ն, վարելով «NISSAN NOTE» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1975թ. ծնված Ն.Գ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ժամը 18:25-ին մահացել է: