ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2015 12:44
Վրաերթ՝ Հեքիմյան փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում
Սեպտեմբերի 11-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 2008թ. ծնված Է. Օ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 72 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Դ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Է. Օ-ին: