ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.03.2017 12:40
Վրաերթ՝ Թումանյան փողոցում
Մարտի 3-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատի շրջանի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու փողոցի N տան բնակիչ, 2008թ. ծնված Ա. Ք-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի թիվ 32 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Է. Ք-ն, վարելով իրեն պատկանող «Հունդայի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 15 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Ք-ին և տեղափոխել մանկական բուժմիավորում: