ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Վրաերթ՝ Ազատամարտիկների փողոցում
Հոկտեմբերի 20-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ 1990թ. ծնված Մ. Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21214» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 120 տան բնակչուհի 1959թ. ծնված Ժ.Մ-ին, ինչի հետևանքով վերջինս շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: