ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2017 17:49
Վրաերթ՝ Ա.Առաքելյան փողոցում
Մարտի 22-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ սրունքի զույգ ոսկրերի ստորին երրորդի բաց կոտրվածք, բազմաբեկորային ոսկրաբեկորների տեղաշարժով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակչուհի, 2006թ. ծնված Ի. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դուդինի 3-րդ փակուղու N տան բնակիչ, 1959թ. ծնված Վ. Ս-ն, վարելով «Հունդայի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենան, Ա.Առաքելյան փողոցի թիվ 12 շինության դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ի. Բ-ին: