ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.10.2014 16:34
Վրաերթ
Հոկտեմբերի 11-ին` ժամը 15:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Հ. Հ-ն իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Մ. Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակչուհի, 1999թ. ծնված Տ. Գ-ին, ինչի հետևանքով վերջինս գլխուղեղի ցնցումով և բաց վնասվածքով բուժօգնության է դիմել Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: