ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2019 11:35
Վրաերթ` մայրաքաղաքում
Սեպտեմբերի 14-ին ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված է. Ս.-ն, վարելով «ՀՈՆԴԱ ԷԴԻՔՍ» մակնիշի ավտոմեքենան, Կնունյանցների և Փետրվարի 20 փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2003թ. ծնված Ա. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս, փակ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի ցնցումով, մարմնի բազմաթիվ քերծվածքներով դիմել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամաբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: