ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.12.2014 12:58
Վրաերթ Կամոյի և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում
Դեկտեմբերի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ քթի քերծված վերքերով բուժօգնության է դիմել Րաֆֆու փողոցի N տան բնակիչ, 1932թ. ծնված Ա. Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Նոր Արեշ թաղամասի N տան բնակիչ, 1962թ. ծնված Ս. Մ-ն, վարելով իրեն պատկանող «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան, Կամոյի և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ա. Հ-ին: