ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.04.2015 17:00
Վրաերթ Թումանյան փողոցում
Ապրիլի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցումով, գլխի սալջարդ ջնջխված վերքով և ձախ սրունքի բաց կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Հեքիմյան փողոցի թիվ 3վ շենքի N բնակարանի բնակիչ, 1949թ. ծնված Յու. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, Ա. Մանուկյան փողոցի թիվ 120ա շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Մ. Ս-ն, վարելով «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան, Թումանյան փողոցի թիվ 123 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Յու. Մ-ին: