ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.10.2017 17:07
Վրաերթ` Գարեգին Նժդեհ փողոցում
Հոկտեմբերի 3-ին 15:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Ա. Յ-ն, վարելով «Օպել Աստրա Ջի» 30 CC 111 ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 68 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի 1970թ. ծնված Է. Գ-ին, ով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: