ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2014 15:25
Վրաերթ ավտոլվացման կետում
Սեպտեմբերի 4-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, Մխիթար Գոշի փողոցի թիվ 7ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1975թ. ծնված Լ. Ա-ն, իրեն պատկանող «Մերսեդես Բենց A190» մակնիշի ավտոմեքենայով, Նաբերեժնայա փողոցի 13/3 հասցեում տեղակայված ավտոլվացման կետում վրաերթի է ենթարկել Ա. Ա-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը: