ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.09.2017 16:29
Վրաերթ` Ազատամարտիկների և Մամիկոնյան փողոցների խաչմերուկում
Սեպտեմբերի 14-ին ժամը 22:35-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Գ. Բ-ն, վարելով «ՎԱԶ-2107» ավտոմեքենան նույն քաղաքի Ազատամարտիկների և Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նշված քաղաքի բնակչուհի` 1941թ. ծնված Պ. Մ-ին, ինչի արդյունքում վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: