ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.01.2018 11:45
Վրաերթ` Ազատամարտիկների փողոցում
Հունվարի 26-ին ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1967թ. ծնված Ա.Ա-ն, վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի ՈՒղտասար գյուղի բնակչուհի` 1987թ. ծնված Մ.Բ-ին, ինչի հետևանքով վերջինս ոտնաթաթի սալջարդ և ծոծրակի հեմատոմա վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: