ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2020 12:08
Վնասել է ավտոմեքենայի թափքը
Մայիսի 23-ին ԱՀ ոստիկանության աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտք գործել մայրաքաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Խ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. մարտ ամսին անհայտ անձը Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան փողոցի թիվ 6 շենքի բակում կայանված իրեն պատկանող «Մերսեդես Ս-600» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջակողմյա անվադողից հանել է 2 հատ պտուտակներ և վնասել թափքի տարբեր մասերը, իսկ մայիսի 20-ին անհայտ անձի կողմից կրկին վնասվել է նույն ավտոմեքենայի թափքի տարբեր մասերը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: