ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.05.2014 15:02
Վճարել է կեղծ փողով
Մայիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Ս-ն («Մեչտա» ԱՁ բենզալցակայանի լցավորող) հեռախոսով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մաս հայտնել է, որ «Զարին բաղ» կոչվող տեղամասում գտնվող բենզալցակայանում չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը 16.925 դրամ արժողությամբ լցրած բենզինի դիմաց վճարել է 2000 կեղծ ռուբլի: