ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2020 11:29
Վիճաբանություն՝Քաշաթաղի շրջանում
Մայիսի 21-ին քաղաքացիներից ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Իշխանաձոր գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Իշխանաձոր գյուղում տեղակայված 1966թ.ծնված Գ. Բ.-ին պատկանող չգործող առևտրի սրահում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ, մի կողմից՝ 1971թ.ծնված Ս. Խ.-ի, 1974թ.ծնված Գ. Բ.-ի իսկ մյուս կողմից եղբայրներ՝ 1985թ.ծնված Տ.Պ.-ի և 1986թ. ծնված Գ. Պ.-ի միջև, որի ընթացքում Տ. Պ.-ն մահակով հարվածներ է հասցրել Ս. Խ.-ին և Գ. Բ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: