ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2020 12:40
Վիճաբանություն՝Քաշաթաղի շրջանում
Հունիսի 20-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 18-ին ժամը 21:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղի տարածքում տարաձայնության շուրջ պարզաբանումներ կատարելու ժամանակ վիճաբանություն է առաջացել Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝ մի կողմից 1981թ. ծնված Ա. Խ.-ի, 1996թ. ծնված Հ. Կ.-ի և 1999թ.ծնված Ա. Կ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1984թ.ծնված Հ. Գ.-ի, 1986թ.ծնված Հ. Գ.-ի, 1977թ.ծնված Տ. Գ.-ի և 1984թ.ծնված Դ. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: