ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.07.2019 11:20
ՎԵՃ՝ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ.հուլիսի 9-ին ժամը 23:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցում վիճաբանություն է առաջացել մի կողմից ՀՀ Հրազդան քաղաքի բնակիչ,1969թ.ծնված Գ. Ս-ի, իսկ մյուս կողմից՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1978թ.ծնված Հ. Ղ-ի, վերջինիս որդի` 2004թ.ծնված Տ. Ղ-ի,1983թ.ծնված Հ. Ա-ի և1981թ.ծնված Մ. Պ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: