ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2020 17:26
Վիճաբանություն՝Մարտունի քաղաքում
Հունիսի 13-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ հունիսի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում «Ավոյին աղբյուր» կոչվող տեղամասում Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Բ. Խ.-ն և 1995թ.ծնված Վ. Գ.-ն վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ, որի ժամանակ վերջինս մեկ անգամ հարվածել է Բ. Խ.-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: